Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված քաղաքացիներով հերթական ինքնաթիռը


Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված քաղաքացիներով հերթական ինքնաթիռը
Նոյեմբեր 20 13:17 2026

Գերմանիայից Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել արտաքսված քաղաքացիներով հերթական ինքնաթիռը։
Sputnik Արմենիայի տվյալներով` չվերթն իրականացվել է երեկ։ Սա 2026 թվականի ընթացքում արդեն 7-րդ նմանատիպ չվերթն է, որ իրականացվում է Գերմանիայից։

«ՀՀ արտաքսված քաղաքացիների թվի մասին տեղեկություն չկա։

Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել չվերթերի և այլ երկրներից արտաքսված քաղաքացիների թվի մասին:

Անցած չվերթը տեղի էր ունեցել հոկտեմբերին», - գրել է լրատվամիջոցը։