Սիրված ու ճանաչված դերասանուհի Արաքսյա Մելիքյանն ահազանգում է թատերական ներկայացումների ժամանակ մի քանի դպրոցների սաների կտի պահվածի մասին։
«Մի գրառում պիտի անեմ,որը վստահաբար հակասական արձագանք կունենա, բայց լինում են դեպքեր, որ չխոսելն է դառնում վիրավորական։
Արդեն որերորդ անգամն է տարբեր բեմահարթակներում խաղալու ժամանակ, հանդիպում եմ մի արգահատելի իրավիճակի,երբ դահլիճի լկտի ու անկառավարելի պահվածքը խափանում է արտիստների բեմական գործունեությունը։
Ու երբ հարցնում ենք՝ ովքեր են դահլիճում, գրեթե 100% համընկմամբ նույն դպրոցի սաներն են (ԱՇ) կամ նմանատիպ (Ա…Ն…Պ…Չ…)դպրոցների։
Լավ, մի բան չեմ հասկանում, որ մի փեշ փող են տալիս իբր բարձր կրթություն ստանալու համար, մոռանո՞ւմ են պարզապես ՄԱՐԴ դաստիարակելու մասին, թե՞ եթե տոմսն առել են, ուրեմն իրավունք ունեն դահլիճից ցույց տալ իրենց տան դիմագիծը։
Երանի հասնեն մարզերի դպրոցականների շնորհակալ հոգու ու դաստիարակության մակարդակին»,-գրել է դերասանուհին։










