Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ ՌԴ-ում Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի հայկական երկաթուղու հարցը։
«Հարցը, որը հիմա պետք է պատասխան ստանա, հետևյալն է. Հայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի։ Երբ ռուսական երկաթուղիների հարգելի տնօրենն եկել էր աշխատանքային խմբով, ես ասել եմ, որ մեզ կոնկրետ պատասխաններ են պետք։ Իրականում հարցը մեկն է՝ արդյոք ռուսական երկաթուղիները պատրաստ են անհրաժեշտ ծավալի ներդրումներ անել Հայաստանի երկաթուղին մրցունակության անհրաժեշտ մակարդակի բերելու համար։ Եթե պատրաստ են՝ շատ լավ, եթե պատրաստ չեն, ուրեմն մենք պետք է գտնենք այլ ներդրողներ։ Սա է իրավիճակը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։










