«Երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ձեզ հարց տվեց բյուջեի և մակրոտնտեսական երկու առանցքային ցուցանիշների վերաբերյալ և դուք չկարողացաք դրանց պատասխանել, իսկ հետո՝ նաև Նոնա Ավետիսյանի հարցին ներդրումների մասով, երկու դեպքում էլ պարզվում է, որ դուք չեք տիրապետում ցուցանիշներին»,-2027 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ հավելելով.
«Եթե դուք ֆինանսների նախարարան եք ու թվերը չգիտեք, բա ի՞նչը գիտեք»։
Ղազարյանը հորդորեց գոնե իր հարցին պատասխանի՝ հետաքրքրվելով, թե ամեն տարի Արցախի Հանրապետությանը նախկինում տրամադրվող միլիարդավոր դրամները ինչքա՞ն են կազմում և որքան է Արցախը հանձնելուց հետո դրանց կորուստները։
«Որպեսզի մեր ժողովուրդը իմանա, թե դուք ինչ չափի թալան եք իրականացրել ձեր պաշտոնավարման շրջանում, ինչպես եք կեղեքել և թալանել մեր ժողովրդին, այդ թալանի չափը կարո՞ղ եք ասել»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Վահե Հովհաննիսյանը ասաց, թե Ղազարյանը զբաղված է կոնտենտ ստեծելով, բայց և ընդունեց որ շատ թվերի չի տիրապետում, որովհետև «ազգային վիճակագրությունը հատորներ է» և ինքը պարտավոր չէ, բոլոր թվերը հիշել։
Ֆինանսների նախարարը հայտարարեց, թե Արցախին տրվող գումարները հիմնականում սոցիալական աջակցությանն էր ուղղվում, իսկ մյուս հարցերին չի պատասխանում՝ դրանք անիմաստ համարելով։
Նկատելով, որ նախարարը անիմաստ է համարում հարցը, թե իրենք ինչքան վնաս են տվել ժողովրդին՝ Էդգար Ղազարյանը հավելեց. «Դուք կարող եք միլիարդավոր դրամների ծախս անել, դրանք գնա կորի և եթե Աժ-ում հաշվետվողականության հիմքով ձեզ հարց են տալիս, դուք դրա պատասխանը համարում եք անիմա՞ստ»։
Ղազարյանը ստիպված հարց տվեց նախարարի աշխատավարձի մասով՝ նշելով, որ Հովհաննիսյանը հայտարարգրել է 27 մլն դրամի աշխատավարձ, որը ամսական կազմում է 2.3 մլն դրամ, ինչը օրենքով սահմանված աշխատավարձի չափից կրկնակի ավել է։
«Գոնեն կարք մեր ժողովրիդին ասեք, թե մեր պետությունը թալանելուց կեղեքելուց հետո, ինչու եք մի հատ էլ աշխատավարձի գծով լրացուցիչ թալանում մեր բյուջեն և պատրա՞ստ եք միլիոն առ միլիոն այդ գումարները վերադարձնել, որովհետև ձեր պարագայում կոպեկ առ կոպեկ չէ, այլ՝ միլիոն առ միլիոն»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Վահե Հովհաննիսյանն ասաց, թե իր աշխատանքի համար ստանում է այն աշխատավարձը, որը սահմանված է, որը թափանցիկ հայտարարգրում է։
«Արդարանալու ոչ մի բան չունեմ ձեզ, Ձեզ դուր չի գալիս իմ եկամուտը՝ կարող եք համապատասխան կարգով չգիտեմ ինչ անե»,- պատասխանեղ Հովհաննիսյանը։










