Ստալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին մի հարցում՝ ինչպե՞ս լինել բռնապետ, բայց հմտորեն թաքցնել այդ հատկությունը։ Այս մասին Աժ-ում հայտարարեց տնտեսագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը։
Նա ընդգծեց, որ ապրելով 21-րդ դարում, այսօր Հայաստանի ԱԺ-ում ստիպված են քննարկել մի երևույթ, որը կար Հուսեյնի կամ Ստելինի օրոք։
Քաղաքական գործչի դիտարկմամբ․ «Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում հարց էր ուղղում Հայաստանի քաղաքացիներին, ասում էր՝ ինչո՞ւ չեք զոհվել։ Նրան ցավ էր պատճառում, որ Հայաստանի քաղաքացիները չեն զոհվել։ Անցած շաբաթ մենք ունեցանք ևս մեկ զոհ նրա իշխանության օրոք։ Այդ զոհը մեր լավ ընկեր Արսեն Գևորգիյանն էր, որը մահացավ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում։ Նրա անունը ավելացավ բանտերում մահացած մարդկանց անուններին։ Ո՞վ է պատասխան տալու Արսեն Գևորգյանի երեխաներին՝ ինչո՞ւ և ինչի՞ համար նա մահացավ»։










