Իշխանությունն ինչ-որ մեկին պետք է «քgի», իսկ ով «քgվեg», շատ խիստ պատասխան է ուզելու. Մեսրոպ Մանուկյան


Իշխանությունն ինչ-որ մեկին պետք է «քgի», իսկ ով «քgվեg», շատ խիստ պատասխան է ուզելու. Մեսրոպ Մանուկյան
Նոյեմբեր 16 15:52 2026

«Նիկոլ Փաշինյանը հակառուսական քաղաքականություն է վարում, Արևմուտքն իրեն քրատ բլանշ է տվել, ասում է՝ ինչ ուզում ես, դու արա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ 

Ըստ նրա, հիմա Հայաստանը շատ վատ իրավիճակում է հայտնվել. «Գործող իշխանությունը նույն խոստումները տվել է և Արևմուտքին, և Ռուսաստանին, կարծում եմ՝ Թուրքիային և Ադրբեջանին էլ է ինչ-որ խոստումներ տվել, ու այս  շպագատային քաղաքականությունը ոչ մի լավ տեղ չի տանում, ընդհակառակը՝ շատ վատ տեղ է տանում»։ 

Մանուկյանի խոսքով, մի օր այն մարդիկ,  ովքեր ատամներով պաշտպանում էին Նիկոլ Փաշինյանին ու իր վատ քաղաքականությունը,  ամենածանր ձևով քննադատելու, հետապնդելու են այս իշխանությանը։ 

«Ութ տարվա ընթացքում տրված խոստումները կատարելու ժամանակն է եկել, իսկ  խոստումները կատարելու պարագայում ինչ-որ  մեկին պետք է ինքը «քցի»։ Կներեք այդ գնահատականի համար։ Ով «քցվեց», շատ խիստ պատասխան է ուզելու, շատ խիստ»,- ասաց Մ. Մանուկյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։