ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը


ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
Նոյեմբեր 16 14:38 2026

Այսօր Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր  Արթուր Վաղարշյանը՝ վեց տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ՍԴ-ից։ 

Հիշեցնենք՝ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը ՍԴ նախագահի ընտրությունից հետո հրաժարվել էր այդ պաշտոնից։ Նա նույնպես նախագահի թեկնածու էր, սակայն ՍԴ նախագահ էր ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։ 

«Կշարունակեմ պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր։ Հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները, ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես Սահմանադրական դատարանի  փոխնախագահ»,- ՍԴ նախագահի ընտրությունից հետո լրագրողներին ասել էր ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։