Փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է


Փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է
Նոյեմբեր 13 14:29 2026

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից, որտեղ գործում են պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, կալանավորված անձը դիմել է փախուստի։

 

Քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: