Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի Հայաստանում


Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի Հայաստանում
Նոյեմբեր 9 08:30 2026

Հանրապետության տարածքում`

 

Նոյեմբերի 9-ի գիշերը ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի, 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

 

 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 9-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

 

Երևան քաղաքում`

 

Նոյեմբերի 9-ի գիշերը սպասվում են տեղումներ բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։