Երեք քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան


Երեք քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Նոյեմբեր 7 11:17 2026

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 25-31-ը։

 

 

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

 

Վանաձոր քաղաքում՝

 

-Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 25-ին և 31-ին,

 

-Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 25-ին։

 

Արարատ քաղաքում՝ հոկտեմբերի 25-ին և 28-29-ը։

 

Հրազդան քաղաքում՝ հոկտեմբերի 26-ին և 29-30-ը։