Ճիշտն ասած՝ չեմ տեսել տեսանյութը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մասնակցությամբ տեսանյութին՝ ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը, սակայն, նշեց, որ 102-րդ ռազմաբազայի մասով դժգոհություններ էլի է լսել.
«Նայում եմ քաղաքական դաշտում քննարկվում է բազայի նպատակահարմարությունը, այդ թվում՝ նաև ֆինանսական առումով։ Սակայն եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՌԴ նախագահը սկսեց այս խոսակցությունը»։










