«Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է


«Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է
Նոյեմբեր 4 10:51 2026

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:25-ի սահմաններում 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 72-ամյա Գուրգեն Կ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝  ժողովրդին հայտնի Բլեյանի դպրոցի հաշվեկշռում։