Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվում է ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։
Այսօր` նոյեմբերի 2-ին Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։ Տղամարդկանց 85 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնեն Ռաֆիկ Հարությունյանն ու Մարտին Պողոսյանը։
Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս կգա Մարտին Պողոսյանը, որը հանդես կգա C խմբում։ Նրա մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 09:30-ին։
Ավելի ուշ պայքարը կսկսի Ռաֆիկ Հարությունյանը։ Նա ընդգրկված է B խմբում, իսկ ելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին։
Հիշեցնենք, որ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշային մրցաշարն է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։










