Այսօր անհասկանալի վիճակ է, գնում ենք խաղաղության, բայց այդ խաղաղությունը դեռ չի երևում, որովհետև օր օրի թշնամին շարունակում է «հաթաթա տալ». Սպարապետի եղբայր Արմեն Սարգսյան


Այսօր անհասկանալի վիճակ է, գնում ենք խաղաղության, բայց այդ խաղաղությունը դեռ չի երևում, որովհետև օր օրի թշնամին շարունակում է «հաթաթա տալ». Սպարապետի եղբայր Արմեն Սարգսյան
Հոկտեմբեր 31 16:53 2026

Կարծում եմ՝ Հոկտեմբերի 27-ը ծրագրված էր ավելի մեծ մասշտաբի տեղերում, պետական մասշտաբների տեղերում, որի արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք՝ կորուսյալ Արցախ, ՀՀ սահմանների կրճատում և այս պահի դրությամբ անորոշ ու անհասկանալի վիճակ։ Այս մասին Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tete A Tete» հաղորդման ժամանակ ասել է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։

 

 

«Այսօր անհասկանալի վիճակ է, գնում ենք խաղաղության, բայց այդ խաղաղությունը դեռ չի երևում, որովհետև օր օրի թշնամին շարունակում է «հաթաթա տալ»՝ սկսած Սևանից, եկեղեցիներից և այլն։ Գոնե այս ամենից հետո խաղաղությունը ստացվի, ժողովուրդը մի քիչ հանգստանա, հետագայում գուցե կարողանանք ոտքի կանգնել ու ինչ-որ բան հետ բերել, անգամ բանակցել, որովհետև այսօր մենք զրկված ենք բանակցելու հնարավորությունից, այսօր մենք պարտադրված անում ենք այն, ինչ պահանջում է թշնամին։

 

Ինձ համար հիմա ամենածանրը Արցախի կորուստն է, ես հիմա արդեն չեմ պատկերացնում դա հետ վերադարձնելու հնարավորությունը, ինձ համար դա անհնարին է թվում»,- ասել է Սարգսյանը։