Մեկը Շաքի է մտել, մեկի անունը հովիվ են դրել, մենք ի՞նչ գիտենք, դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածք մտած ադրբեջանցիներին:
«Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ: Կարող է նույնիսկ ձևանա՝ որպես հովիվ մտնի, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն:
Ես կողմ եմ, որ բոլոր գործընթացները ճիշտ ուսումնասիրվեն, եթե իրոք հովիվ է, մոլորվել է՝ ես դեմ չեմ, բայց ի՞նչ գիտենք՝ ով է»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում, հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին։ Այս մասին ավելի վաղ հայտնել էին ԱԱԾ-ից:










