«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․
«ՏԻՄ ընտրություններում հնարավոր ճնշումների մասին խոսացող Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ անել հետևյալը՝
Ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի նախընտրական ցուցակները:
Արձանագրել, որ փաստաթղթերը ներկայացնելուց հետո տարբեր համայնքներում տարբեր ուժերի 27 թեկնածու ինքնաբացարկ են ներկայացրել:
Հասկանալ, թե ընտրություններին մասնակցող ընդդիմադիր թեկնածուներն ինչու են հանկարծ որոշել ինքնաբացարկ հայտնել, կարո՞ղ է այդ մարդկանց ճնշել են:
Դիմել ՆԳՆ՝ իմանալու՝ քանի հոգի են դիմել ՏԻՄ ընտրություններին մասնակցելու տեղեկանք վերցնելու համար:
Հետո նայել՝ քանի հոգի կան, որ դիմել են տեղեկանք վերցնելու, բայց որևէ ուժի ցուցակում չեն հայտնվել, կարո՞ղ է տեղեկանքի դիմելու պահից այդ մարդկանց ճնշել են:
Կսպասեմ այս ամենի արդյունքների հրապարակմանը»։










