ՀՀ-ում շինարարության բում է. աշխատաժողովում քննարկվել են ոլորտի հաջողություններն ու խնդիրները (Տեսանյութ)


ՀՀ-ում շինարարության բում է. աշխատաժողովում քննարկվել են ոլորտի հաջողություններն ու խնդիրները (Տեսանյութ)
Հոկտեմբեր 10 14:41 2026

Կառուցապատողների հայկական ասոցիացիան «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովի շրջանակներում մեկ հարկի տակ է համախմբել պետական մարմինների ղեկավարներին և մասնավոր բիզնեսին՝ արձանագրելու քաղաքաշինության ոլորտում արձանագրված հաջողությունները, նախանշելու խնդիրներն ու քննարկելու դրանց լուծման ուղիները:

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահն ընդգծում է՝ արդեն իսկ պատկան կառույցների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում  մայրաքաղաքի նոր կառուցվող շենքերը չեն ունենա գազամատակարարման խնդիր, այժմ լուծում ճանապարհին է էլեկտրամատակարարման հարցը, նորակառույցների ջրամատակարարումը ևս կառավարության ուշադրությունում է:

Աննախադեպ  կառուցապատման, բնակարանային բումին զուգահեռ կառուցապատողներն առանձնացնում են էլեկտրակարարման ցանցի վատթար վիճակը: ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝  կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ փոխգործակցության արդյունքում ոչ մի բազմաբնակարան առանց հոսանքի չի մնա, բացի այդ, նաև նոր բաժանորդ դառնալու սակագներն են նվազել:

Չիրականացան ապոկալիպտիկ կանխատեսումները, թե  կառուցապատման անկում կլինի, պատկերը հառակն է՝ պնդում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը: Նրա խոսքով՝ այսօր թե՛ կառուցապատման, թե՛ շինարարության ու բնակարանների առքուվաճառքի ծավալներն աճում են:

Աշխատաժողովի ընթացքում ընթացքում ներկայացվեցին այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն մեր երկրում քաղաքաշինության ոլորտում ծառացած խնդիրները լուծելու համար:

Ոլորտի ներկայացուցիչ, «Այգի» բիզնես կենտրոնի համահիմնադիր Հարություն Պետրոսյանը կարևորում է հատկապես կանաչ կառուցապատումը, որը նոր շենքը լինի ոչ միայն ժամանակակից, այլև՝  էկոլոգիապես մաքուր:

Քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչները նաև հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը բարձրացնել և տեղում  պատասխանատուներից արձագանքներ ստանալ: