Ադրբեջանական երկաթուղին արդեն շուրջ մեկ տարի բաց է հայկական բեռների համար. Փաշինյան


Ադրբեջանական երկաթուղին արդեն շուրջ մեկ տարի բաց է հայկական բեռների համար. Փաշինյան
Հոկտեմբեր 9 11:09 2026

Ադրբեջանական երկաթուղին արդեն շուրջ մեկ տարի բաց է հայկական բեռների փոխադրման համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքմենբաշի քաղաքում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր։Փաշինյանը նաև հայտնել է, որ երկու երկրների միջև պետական սահմանի 12-կիլոմետրանոց հատվածում իրականացվել են սահմանազատում և սահմանագծում: