Վեհափառի եղբայրը և եղբորորդին՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները, մեղավոր ճանաչվեցին։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, հրապարակել է Գևորգ և Համբարձում Ներսիսյանների գործով մեղադրական վերդիկտը՝ մեղավոր ճանաչելով նրանց ներկայացված մեղադրանքում։
Նշենք, որ, ըստ մեղադրանքի, Ներսիսյանները մեղադրվում են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ:
Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ կիրառված է վարչական հսկողություն, արգելված է շփվել վարույթում ներգրավված անձանց հետ։
Ներսիսյանները իրավունք չունեն լքել Վաղարշապատի Ոսկեհատ համայնքը։










