Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Նիկոլ Փաշինյան


Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբեր 8 14:13 2026

Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինքն արդեն պրոբլեմ է, բայց չեմ կարծում, որ սա ինչ-որ ձևով կվտանգի խաղաղության գործընթացը»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ խաղաղությունն արդեն հաստատված է։

«Մենք Շաքիի միջադեպը թերագնահատելու ոչ մի միտում չունենք, բայց խորհրդարանի երեկվա քննարկումից սարսափած եմ, որովհետև, Աստված չանի, եթե մեր զինվորը շփոթված անցնի Ադրբեջան, այդ գնահատականների արձագանքը տեսնելու ենք, իսկ հետո ասել են՝ սա՞ էր խաղաղությունը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ արեց չկորցնել ադեկվատությունը։