Պարոն Պապիկյան, ֆեյքը մենք չենք տարածում, ֆեյքը իշխանության ղեկավարն է տարածում․ Գեղամ Մանուկյան


Պարոն Պապիկյան, ֆեյքը մենք չենք տարածում, ֆեյքը իշխանության ղեկավարն է տարածում․ Գեղամ Մանուկյան
Հոկտեմբեր 7 20:00 2026

«2021 թվականից գլուխ էինք ջարդում, թե ո՞րտեղից է Նիկոլ Փաշինյանի սերն  առ ժիգուլի գալիս։ Ավելի ճիշտ՝ ժիգուլիի ֆունկցիաներից մեկը։ Հիշո՞ւմ եք «Միմինո» կինոն՝ «Էտի ժիգուլի կռուծիցը, կռուծիցը», էդ կռուտիտն ա»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 Նա նշեց, որ երեկ նայել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, երբ լրագրողը պարզ հարց է տվել, թե  այս իշխանության ժամանակ կոռուպցիայի մեղադրանքով կալանավորված մարդուն ո՞նց է «ՔՊ»-ն հիմա համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրում։

«Տասը րոպե լսում եմ ու չես հասկանում՝ ինչ է ասում։ Իսկ բանակի վերաբերյալ ավելի ահասարսուռ բան է ասում, որպեսզի հիմնավորի, թե ինչի՞ են բանակում մահվան դեպքերը։ Պարոն Պապիկյան, ֆեյքը մենք չենք տարածում, ֆեյքը իշխանության ղեկավարն է տարածում, երբ ասում է՝ առաջնագծում զգոնությունը թուլացել է, մարտական այդ ոգին թուլացել է, որովհետև հաստատվել է խաղաղություն։ Պարոն Պապիկյան, ձեր ղեկավարը ջուրն ա լցնում բանակի կերպարանափոխման հայեցակարգը, ջուրն ա լցվում մեր ամբողջ զինված ուժերի այդ կառուցվածքը, որովհետև ասում ա՝ կորպուսի հրամանատար չկա, առաջնագծի գծով տեղակալ չկա, բրիգադի հրամանատար չկա։  Ավելի խայտառակ ուղղակի բանակին հեղինակազրկող հիմնավորում տեսե՞լ եք։ Մենք ֆեյքերի կարիք չունենք, եթե նպատակ ենք դնում քննադատել ձեր ու զինված ուժերին։ Վստահ՝ զինված ուժերին չենք քննադատում»,- ասաց Մանուկյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։