Հրամանատար ջան, ծնունդդ շնորհավոր


Հրամանատար ջան, ծնունդդ շնորհավոր
Հոկտեմբեր 2 19:06 2026

Այսօր «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, ապօրինաբար անազատության մեջ պահվող Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է:

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը շեշտում է՝ թե ինչ անարդարությունների շղթայով է անցնում Աշոտ Մինասյանը, շատերը գիտեն:

«Հայրենիքին իրական ծառայություն մատուցած մարդն այսօր բանտում է բացառապես իշխանությանը քաղաքական առումով հակադրվելու, իր հայրենիքի կորստի հետ չհամակերպվելու և իր նահատակ ընկերների առաքելությունը շարունակելու համար»,- նշում է Աբրահամյանը։

«Հրամանատար ջան, ծնունդդ շնորհավոր: Քեզ առաջին հերթին առողջություն եմ մաղթում:

Հատկապես այս օրերին քո նման նվիրյալների խոսքի և ներկայության կարիքը շատ է զգացվում։

Հուսով եմ, որ շուտով քեզ ազատության մեջ կտեսնենք»,- լեգենդար հրամանատարին ուղղված իր շնորհավորանքում նշում է Տիգրան Աբրահամյանը։