Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․
«Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։
Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ ներկայացուցիչներն արդեն հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ՝ մի վարչապետի, որի իշխանության օրոք քրեական հետապնդման է ենթարկվում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, դատվում են բարձրաստիճան հոգևորականներ, իսկ ինքը՝ Փաշինյանը, բացահայտորեն առաջ է մղում Կաթողիկոսին հեռացնելու և Եկեղեցու առաջնորդությունը փոխելու օրակարգը։
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին, որոնք ձևացնում են, թե պաշտպանում են կրոնական ազատությունը, մինչդեռ փորձում են ապօրինաբար Եկեղեցին ենթարկել իրենց՝ այն վերածելով պետական հերթական կառույցի։
Անհրաժեշտ է հավատքը վերադարձնել այս Աղոթքի նախաճաշերին և քրիստոնեության օրրանը պաշտպանել մի քաղաքական գործչից, որը պետության բոլոր օղակները գործիք է դարձնում՝ Հայաստանը դատարկված ու բնակչությունից զրկված երկրի վերածելու, իր հարևանի պատկերով»։










