Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը


Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը
Հոկտեմբեր 1 18:58 2026

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը, այս մասին հայտնում է Syunik News-ը՝ մանրամասներ ներկայացնելով Շաքիում տեղի ունեցած դեպքից։ժSyunik News-ի հետ զրույցում տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի եղբայրը՝ Սարիբեկ Ավետիսյանն ասել է, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է բնակելի տան տարածքում և թաքնվել այնտեղ։ Տանտիրուհին նկատել է նրան, ինչից հետո զինծառայողը կրակել է կնոջ ուղղությամբ։ Կրակոցի հետևանքով Անի Ավետիսյանը վնասվածք է ստացել ոտքի հատվածում։

«Այժմ Անիին թույլ չեն տալիս տեսնել։ Շատ արյուն էր կորցրել, ստիպված եղանք արյան պաշար հասցնել Գորիսի Յոլյանի արյունաբանական կենտրոնից։ Հիմա վիրահատում են։ Ասացին՝ վիրահատությունից հետո նրան կտեղափոխեն Երևան»,- ասել է նա։