Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա


Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա
Հոկտեմբեր 1 13:12 2026

Եկեղեցու հարցով պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, որի աշխատանքի արդյունքում պետք է լինեն օրենսդրական նախաձեռնություններ ու Եկեղեցու բռնազավթումը դադարեցվի, լրագրողերի հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Աստծո բանավոր հոտը պետք է լիարժեք մասնակից լինի եկեղեցու կառավարմանը»,- ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե աշխատավարձ չստացող քահանա չպետք է լինի Հայաստանում։

Նա շարունակում է պնդել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է հեռանա, իսկ ինքը դրա համար կանի ամեն ինչ։