Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Աբրահամյան


Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Աբրահամյան
Հոկտեմբեր 1 10:18 2026

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Բաքվի լկտի, հակահայկական և ծավալապաշտական նկրտումներին հակազդեցություն բացառապես տրվում է սփյուռքի հայկական կազմակերպությունների, դերակատարների և հայաստանյան սահմանափակ քաղաքական, հասարակական, փորձագիտական շրջանակներից:

Այլ քննարկման հարց է, թե դա որքանով է կազմակերպված, թիրախային և արդյունավետ, երբ Հայաստան պետության իշխանությունն իր երկրի, ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն ճիշտ հակառակով է զբաղված:

Ի հեճուկս Հայաստանի շուրջ վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ»։