Եթե Տիգրանաշենում եղավ գեթ մեկ կրակոց, դա էլ եմ համարելու պայմանավորված. Դավիթ Ղազինյան


Եթե Տիգրանաշենում եղավ գեթ մեկ կրակոց, դա էլ եմ համարելու պայմանավորված. Դավիթ Ղազինյան
Սեպտեմբեր 30 21:52 2026

«Եթե Տիգրանաշենն ինքը համարում է ադրբեջանական , վաղը էլ ո՞րն է համարելու այդպիսին,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից  Տիգրանաշենը որպես Քյարքի ներկայացնելուն ՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Ղազինայնի խոսքով՝ ներկայիս խաղաղությունը ժամանակավոր պայմանավորվածության արդյունք է։

«Մեր ժողովրդի համար նորից բացատրում եմ՝ այս խաղաղությունը, որն ունենք, ժամանակավոր պայմանավորված խաղաղություն է»,- ասաց Ղազինյանը՝ հավելելով․

«Ես մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ եթե Տիգրանաշենում եղավ գեթ մեկ կրակոց, դա էլ եմ համարելու պայմանավորված, որովհետև այս պահին այդպես է պետք, որպեսզի վախեցնի։ Կառավարության ղեկավարը հայտարարում է․ «Եթե չունենամ Սահմանադրական մեծամասնություն, կլինի աղետալի պատերազմ»։ Այդ հայտարարությունից հետո ո՞վ է արդարացի ժողովրդի նկատմամբ։ Ինչի՞ չես ասում, թե ինչ նկատի ունեիր և ինչի՞ չեղավ աղետալի պատերազմ»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։