ՆԳՆ-ից հայտնում են․
«Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ հետագա միջոցառումներին իրենց գործուն ներդրումն ունեցան նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների ծառայողները։
Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից ու քննչական գործողություններից հետո, համագործակցելով նաև մայրաքաղաքի պարեկների հետ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։15-ին, թմրամիջոց ձեռք բերելու պահին Արարատյան փողոցում իրավապահները ձերբակալեցին Երևանի 39 և 41 տարեկան երկու բնակչի։ Նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ նրանց վարած մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։
Ձերբակալման վայրում հայտնաբերվել է վեց կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։
Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է»։










