«Երբեմն քեռուն քաշելը վատ բան չի». Նարեկ Կարապետյանի քրոջորդին մրցանակի է արժանացել (Տեսանյութ)


«Երբեմն քեռուն քաշելը վատ բան չի». Նարեկ Կարապետյանի քրոջորդին մրցանակի է արժանացել (Տեսանյութ)
Սեպտեմբեր 30 11:29 2026

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի քրոջորդին մրցանակի է արժանացել։

«Եվրոպայի երիտասարդ գիտնականների 2026-ի մրցույթում քրոջս որդին՝ Հովհաննեսը, իր ընկերներ Հայկի և Տիգրանի հետ շահել են «Շրջանաձեւ կենսահիմքով Եվրոպա» մրցանակը Airify նախագծի համար, որով եգիպտացորենի կենսազանգվածով ինքնամաքրվող օդի ֆիլտեր են ստացել:

Երբեմն քեռուն քաշելը վատ բան չի:

Բայց երբեմն...

Շնորհակալ ենք «Այբ» դպրոցին լավ կրթության համար»,- նշել է Կարապետյանը։