Եթե ադրբեջանական բենզինը չլիներ, ՀՀ-ում այն մի քանի հարյուրով ավելի կթանկանար. Գևորգ Պապոյան


Եթե ադրբեջանական բենզինը չլիներ, ՀՀ-ում այն մի քանի հարյուրով ավելի կթանկանար. Գևորգ Պապոյան
Սեպտեմբեր 17 17:01 2026

Եթե ադրբեջանական բենզինը չլիներ, ՀՀ-ում այն մի քանի հարյուրով ավելի կթանկանար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 

 

«Եթե չլիներ ադրբեջանական բենզինը, Հայաստանում բենզինը կթանկանար այնքան, ինչքան միջազգային շուկաներում։ Հայաստանում բենզինը համեմատության մեջ այս պահին աշխարհում ամենաքիչ թանկացած տեղերից մեկն է, բենզինը ամբողջ աշխարհում շատ կտրուկ է:

 

Ցեմենտի շուկայի հետ կապված էլ՝ ինչպես գիտեք, հրապարակել էի, որ այս տարվա ամենամեծ արտադրական ծավալը տվել է «Արարատ ցեմենտ»-ը, այն այս պահին ունեցած արտադրական հզորությունների առավելագույնն է»,- նշել է Պապոյանը: