Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են


Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են
Սեպտեմբեր 16 16:28 2026

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցներն ու երեխաները մանկապարտեզում նկատել են թվով 5 օձի, ինչից հետո շատ արագ տեղի է ունեցել տարհանումը, որից հետո մանկապարտեզի տնօրեն Լուսինե Գալստյանն ահազանգել է Արարատի մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել են փրկարարները, ովքեր մանկապարտեզում փնտրում են օձերին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մանկապարտեզ է հաճախում 135 երեխա և այս պահին աշխատակիցների ու երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։