Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հաջող մասնակցություն են ունեցել Ռուսաստանի Անապա քաղաքում կայացած «Համառուսական երիտասարդական մարտարվեստների փառատոնում», հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի թիմը՝ սենպայներ Անդրանիկ Ստեփանյանի, Արման Մարգուլովի և Ռուբեն Ստեփանյանի մարտավկայությամբ, ինչպես նաև ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի հովանու ներքո, մրցաշարին մասնակցել է 17 մարզիկով ու նվաճել է 16 մեդալ (2 ոսկե, 3 արծաթե և 11 բրոնզե): Մրցաշարի հաղթող են հռչակվել Դավիթ Բաղդասարյանը և Արեգ Ավագյանը, իսկ Արթուր Կասեմյանը, Տիգրան Բաղդասարյանը և Համլետ Սողոյանը դարձլ են արծաթե մեդալակիր: Նարեկ Քոլոյանը, Էդուարդ Ավագյանը, Արման Կարապետյանը, Վլադիմիր Գրիգորյանը, Էլեն Եփրեմյանը, Ալիսա Բաղդասարյանը, Նարեկ Ղուկասյանը, Մարիա Ջզմեջյանը, Խաչիկ Բաբայանը, Նորվարդ Թորոսյանը և Արսեն Գրիգորյանը դարձել են բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմը երրորդ տարին անընդմեջ է մասնակցել 18-րդ անգամ անցկացված հեղինակավոր մրցմանը:










