Փաշինյանը ՊԵԿ փոխնախագահին ազատել է պաշտոնից, նշանակել է Ֆինանսների փոխնախարար


Փաշինյանը ՊԵԿ փոխնախագահին ազատել է պաշտոնից, նշանակել է Ֆինանսների փոխնախարար
Սեպտեմբեր 7 19:58 2026

 Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Համլետ Սահակյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի
տեղակալի պաշտոնից»:

Մեկ այլ որոշմամբ՝ Սահակյանը նշանակվել է Ֆինանսների փոխնախարար։