Հայաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցության հանրաքվեից՝ ընդունելով համապատասխան օրենքը։ Փաշինյանը՝ Պուտինին


Հայաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցության հանրաքվեից՝ ընդունելով համապատասխան օրենքը։ Փաշինյանը՝ Պուտինին
Սեպտեմբեր 1 22:04 2026

«Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ո՛չ ՌԴ-ի նկատմամբ, ո՛չ ԵԱՏՄ-ի, քանի որ հենց վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար»,-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասացՆիկոլ փաշինյանը՝ շարունակելով. «Այնտեղ չկա նաև այնպիսի կարգավորում, որ կազմակերպության անդամին կարելի է հեռացնել կազմակերպությունից; Այնտեղ ասվում է, որ եթե պետությունը ցանկանում է դուրս գալ ԵԱՏՄ-ից պետք է նախօրոք՝ 6 ամիս առաջ տեղեկացնել այդ մասին գործընկերներին; Իսկ մենք այս պահին մեր գործընկերներին չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին»։

 

Անդրադառնալով ԵԱՏՄ-ի հորդորին անցկացնել հանրաքվե ԵՄ մտնելու համար՝ Փաշինյանն ասաց, որ եթե Հայաստանի ԱԺ-ն չընդուներ օրենքը, ապա քաղհասարակությունը կհավաքեր 350 հազար ստորագրություն, և այդ դեպքում էլ օրենքը չընդունելու դեպքում, Հայաստանը պարտադրված կլիներ հանրաքվե անցկացնել։

«Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ, մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացման այն մակարդակին չէ, որ ձևակերպվի մեր ժողովրդի համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով.

 

«Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին։ Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա իսկապես մեզ համար կարևոր է։ Հույս ունենք՝ ՌԴ-ի համար նույնպես։ Եվ մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք այդ հարաբերություններին։

Ուզում եմ վերահաստատել, որ անձամբ ես և մեր կառավարությունը նույնպես, հենց այդպես ենք վերաբերվում դրանց։ Վստահ եմ, որ Դուք նույնպես այդպես եք վերաբերվում և Ձեզ դրա համար շնորհակալություն եմ հայտնում»։