Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին


Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին
Սեպտեմբեր 1 19:47 2026

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները վերադարձել են արձակուրդից ու սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 12-ին հայ մարզիկները կմեկնեն Ռուսաստանի Անապա քաղաք, որտեղ կմասնակցեն սեպտեմբերի 13-16-ին կայանալիք «Համառուսական երիտասարդական մարտարվեստների փառատոնին»:

 

 

 

18-րդ անգամ անցկացվելիք հեղինակավոր մրցմանը կմասնակցեն Ռուսաստանի տարբեր մարզերի ուժեղագույն մարզիկները: Հայաստանի թիմը երրորդ տարին անընդմեջ հանդես կգա այդ մրցաշարում և այս անգամ մրցավայր կմեկնի 17 մարզիկով: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայում շարունակվում է ընդունելության գործընթացը Երևանի ու մարզերի բոլոր մարզադպրոցներում: Տեղերը սահմանափակ են: