Երբ գնում ենք համերաշխության՝ հիշենք, որ մի օր Եդեսիայի ճանապարհին, գլուխներս բացած ընկած չլինենք. Նարեկ Կարապետյան


Երբ գնում ենք համերաշխության՝ հիշենք, որ մի օր Եդեսիայի ճանապարհին, գլուխներս բացած ընկած չլինենք. Նարեկ Կարապետյան
Օգոստոս 25 16:53 2026

Երեկ և այսօր մենք վերհիշեցինք Աժ-անցնող 5 տարվա խոսելաոճն ու գործելաոճը և որևէ որակական բան չլկսեցինք»,-կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։

Նա շեշտոց, որ նախորդ 8 տարվա ընթացքում այս կառավարությունը վարելով վատ քաղաքականություն բերել է երեք պատերազմ։«Դուք եռապատերազմի կուսակցություն եք, բայց այս կառավարության ծրագիրը ես ուրիշ ձև եմ տեսնում՝ եթե նախորդ պատերազմները թշնամիների հետ էին, ապա այս կառավարությունը երեք պառակտման մասին է»,-կառավարության ծրագրի գննարկման եզրափակիչ ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

 Նա նշեց, որ առաջինը սփյուռքի հետ պառակտումն է, քանի որ օրենք են ընդունել, որ սփյուռքի ներկայացուցիչը կարող է  քաղաքացիություն ստանալ միայն Հայաստանում ապրելուց հետո։

Ըստ Կարապետյանի՝ երկրորդ պառակտումը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդների միջև  է այս իշխանությունը մտցրեց։Նշելով, որ հայ ժողովրդի ամբողջ պատմությունը խաների և «գենսեկների» իշխանության տակից դուրս գալն է՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Հիմա մի նոր խանի ցուցումով փոխում ենք Անկախության մեր հռչակագիրը, մեր ծննդականը, մի նոր խանի հրամանով փոխում ենք այն հռչակագիրը, որը մեզ ազատագրեց խաներից»։

Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այս ամենը անարգանք է հայ ժողովրդի հանդեպ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ԱԺ ամբիոնից պարզեց Գրիգոր Զոհրապի նկարը՝ նշելով, որ նա ջատագովն է եղել ն հայերի ու թուրքերի միջև լավ հարաբերությունների։

«Ինքն ու Թալեաթն ընկեր էին, իսկ ի՞նչ եղավ այս մարդու հետ․ նա կալանավորվել է Թալեաթի հետ հանդիպման մյուս օրը, թուրքերն այս մարդու գլուխը քարերով են բացել ու թողել Եդեսիայի ճանապարհներին։ Երբ մենք գնում ենք համերաշխության, դադարում ենք դիմադրել, պետք է հիշենք, որ մի օր Եդեսիայի ճանապարհին, գլուխներս բացած ընկած չլինենք»,-հայտարարեց Նարեկ Կարապետյանը։

 Հիշեցնելով, որ ՔՊ-ականները դրական են ընդունել իր նախկին հայտարարությունը, թե խզում կա Նիկոլ Փաշինյանի և Ալիևի խոսքի միջև՝ Կարապետյանը կրկնեց. «Այո, կա խզում, դուք ասում եք 4-րդ Հանրապետություն, այդ նույն բանին Ալիևը ասում է «կապիտուլյացիա»։