ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին


ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
Օգոստոս 22 21:56 2026

Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։32-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

 

Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

 

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը, հոսանքազրկել ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։