Մեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերությունները վնասելու փորձ են․ ՌԴ ԱԳՆ


Մեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերությունները վնասելու փորձ են․ ՌԴ ԱԳՆ
Օգոստոս 22 18:47 2026

Մեծամորի ԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի համակարգաստեղծ տարր է, և դրա փակումը միայն կմեծացնի հանրապետության էներգետիկ կախվածությունը այլ երկրներից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ 

«Այսօր Մեծամորի ԱԷԿ-ը խաղում է հանրապետության էներգետիկ հաշվեկշռի համակարգաստեղծ տարրի դեր՝ արտադրելով էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը թույլ է տվել Հայաստանին զարգացնել իր արդյունաբերությունը և ապահովել տեխնոլոգիական առաջընթաց երկար տարիներ», - նշել է դիվանագետը։«Ժամանակակից աշխարհում, հատկապես հաշվի առնելով մի շարք եվրոպական երկրների անհաջող փորձը վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու հարցում, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոն է», - ընդգծել է Զախարովան։

Նա նաև ասել է, որ Մեծամորի ատոմակայանի սպառնալիքների մասին կեղծ պնդումները, կարծես թե, փորձ են ռուս-հայկական հարաբերություններում անհամաձայնություն սերմանելու և արևմտյան տեխնոլոգիաները խթանելու, որոնք անվտանգության առումով զգալիորեն զիջում է ռուսականներին։

Ավելի վաղ արտասահմանյան լրատվամիջոցները  պնդել էին, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար և պետք է փակվի։