«Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ նկարահանել որոշված էր վաղուց, երբ սկսվեցին «Վազգեն․ վերջին սպարապետը» ֆիլմի նկարահանումները»,- այս մասին պատմել է Genetic Production-ի հիմնադիր, «Մոնթե» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։
Նա նշել է, իր համար ամենակարևոր քայլը Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ տիկին Սեդայի համաձայնությունը և օրհնությունը ստանալն էր. «Այդ ժամանակ եղան մարդիկ, որ ասեցին՝ անհնար է, տիկին Սեդան երկար տարիներ չի տվել իր համաձայնությունը, մեզ էլ չի տա։ Ես հասկացա, որ նա ուներ իր հստակ պատճառները։
Առաջին հեռախոսազրույցի ժամանակ արդեն ստեղծվեց ջերմ, փոխադարձ վստության մթնոլորտ, նա կարճ ժամանակ անց տվեց իր համաձայնությունը, նաև Մոնթեի եղբայրը Մարգար Մելքոնյանը»։
Նա պատմել է, որ նկարահանումները սկսելուց օրեր առաջ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել պատերազմական տեսարանների նկարահանման հարցում։
«Դա նման ֆիլմի համար կատաստրոֆա է։ Ով ուզում ես լինես, չես կարող պատերազմական տեսարան նկարահանել առանց պաշտպանության նախարարության աջակցության։
Հայտնվեցին հայրենասեր մարդիկ, ովքեր օգնեցին մեզ այդ բարդ իրավիճակում։ Գրողը տանի... այդ ֆիլմը իմ մասին չէ, ձեր մասին չէ, փողոցում քայլող մարդու մասին չէ, այլ Մոնթե Մելքոնյանի մասին է։
Ինչպես կարելի է այդ ֆիլին այդպես վերաբերվել»,- նշել է Նոնո Սարգսյանը։
Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է, գլխավոր օպերատորը Սուրեն Թադևոսյանն է։ Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, Մելքոնյանի կնոջը՝ Սեդային, մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը, Վազգեն Սարգսյանի դերում հանդես է գալիս Խորեն Լևոնյանը։
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա 2026 թվականի նոյեմբերի 25










