Երեկ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գործող «Երևանի ջերմաէլեկտրակենտորն» ՓԲԸ-ում հրդեհ է բռնկվել։
Մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, նշված ՓԲԸ-ի տարածքի խոտածածկ հատվածում բռնկված կրակի տարածման դեմ պայքարել են տեղի աշխատակիցներն ու անվտանգության ծառայողները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը ապա մարել այն։
Հրդեհաշիջման աշխատանքներին միացել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի աշխատակիցները։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մի քանի ժամ տեղում հերթապահություն են իրականացրել, իսկ այդ ընթացքում էլ մոտ 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել նշված ՓԲԸ-ի մի քանի աշխատակիցների ու հրշեջների, քանի որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ նրանց ինքնազգացողությունը վատացել էր ծխահարվելու պատճառով և շտապօգնության ավտոմեքենայում նրանք առաջին օգնություն են ստացել։
Ընդհանուր այրվել է 3 հեկտար չոր խոտածածկ տարածք, փայտե կառուցատարրերը և ՓԲԸ-ի կողմից շահագործվող փայտե տնակ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ հրդեհի պատճառը եղել է այն, որ այդ հատվածով անցնող բարձր լարման էլեկտրասյան վրա անցկացված էլեկտրալարերին է դիպչել արագիլը, ինչն ըստ մասնագետների «դուգա» է տվել ու հրդեհ է բռնկվել։
Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո հրշեջները հայտնաբերեցին նաև մոխրացած արագիլին։
Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել, ծխահարված աշխատանքների ինքնազգացողությունը վատացել










