«Սահմանադրությունը նախատեսում է, որ կառավարության ձևավորման պահից 20-օրյա ժամկետում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը Ազգային ժողովի, այնուհետև Ազգային ժողովը պետք է քննարկի դրան հավանություն տալու, հաստատելու հարց։ Դա էլ պետք է տևի 7 օր։ Սակայն մենք ունենք մի իրավիճակ, որ Ազգային ժողովը դեռևս սահմանադրաիրավական տեսանկյունից ամբողջությամբ չի ձևավորվել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանի պարզաբանմամբ՝ Կառավարության ծրագրի ստուգումը կամ վերահսկողությունը պետք է իրականացվի ըստ ճյուղային մշտական հանձնաժողովների, երբ դրանք չկան ձևավորված կառավարության ծրագրի, ապա Ազգային ժողովի կողմից պատշաճ քննությունը ինչպե՞ս պետք է իրականացվի։
«Չէ՞ որ Սահմանադրությունը նախատեսել է 20 օրյա ժամկետ, Սահմանադրությունը՝ ավելի բարձր իրավաբանական ուժ է։ Նույն Սահմանադրությունը ասում է, որ Ազգային ժողովի պատգամավոր չի կարող լինել անազատության մեջ՝ բացառությամբ Ազգային ժողովի կողմից տրված համաձայնության դեպքում։ 2021 թ․-ին 3 պատգամավորներ նման իրավիճակում էին։ Այդ նույն Սահմանադրության դրույթը, ոնց, օրինակ, կառավարության ծրագիրը 20 օրյա ժամկետում պետք է ներկայացվի և այլն։Կամայական որոշում է։ Ի՞նչ արեցինք մենք այդ ժամանակ։ Ես, օրինակ, չէի կարող, չէ գնալ և այդ 3 գործընկերներս, ասեի՝ գիտեք, Սահմանադրությունը բարձրագույն իրավաբանական ուժ ունի, հենց հիմա դուրս եկեք քրեակատարողական հիմնարկներից։ Այդ ժամանակ կա իրավական ճանապարհ։ Դիմում ես Սահմանադրական դատարան, որ նշված հարցով հաղթահարում լինի։ Այս ընթացքում ՔՊ-ն կարող էր արդեն դիմել Սահմանադրական դատարան, մի հատ էլ դիմեր հրատապության կարգով նշված դիմումը քննության առնելու և ունենար իրավական վեճի հաղթահարում»,- ասաց նա։
Նա նաև ընդգծեց, որ համաձայն Սահմանադրության՝ Ազգային ժողովը պետք է ունենա մշտական հանձնաժողովներ և Ազգային ժողովն է հավանություն տալիս կառավարության ծրագրին։
«Կառավարության ծրագիրը չի կարողանալու մշտական հանձնաժողովում քննարկվի։Չկա էդ գործիքը, որովհետև չկա ձևավորված»,- հավելեց նա։
Վարդևանյանի փոխանցմամբ՝ կառավարությունը այս անգամ բերել է կառուցվածքի հետ կապված փոփոխության օրենքի նախագիծ, որը բերել է ոչ թե կառավարության ծրագրին հավանություն տալուց հետո, այլ նախքան այդ։ Ինչև ևս, ըստ իրավաբանի, կանոնակարգ սահմանադրական օրենքով հատուկ ընթացակարգ է նախատեսում։
«Սա առաջին այս նստաշրջանի հարցերի փաթեթի մեջ է ներառվում։ Դա էլ են խախտում։ Կառավարությունը բերել է ծրագիր, որը պատկերացնում է, որ պետք է իրագործի այն կառավարության կառուցվածքով, որը ներկայացրել է։ Մենք ստացվում է՝ կառավարության կառուցվածքը դեռ չքննարկած, պետք է ծրագիրը քննարկենք։ Այն, որ այս խնդիրը բացառապես իշխանության կողմից էլ ստեղծվել է,դա էլ է ակնհայտ,որովհե եթե այն 3 թեկնածուներին, ում չընտրեցին, ընտրած լինեին, այս խնդիրը չէր լինելու»,- իր տեսակետը հայտնեց ԱԺ փոխխոսնակը։










