Հարություն Հարությունյանը՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու


Հարություն Հարությունյանը՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
Օգոստոս 21 18:38 2026

Խորհրդարանն օգոստոսի 21-ի նիստում քննարկել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ 

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Հարություն Հարությունյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, սակայն քվեարկության արդյունքում վերջինս չէր ընտրվել։

Հարություն Հարությունյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է խմբակցության անդամ Արեգա Հովսեփյանը։

Հարություն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանը՝ այս բարդ ու պատասխանատու պայմաններում իրեն նման կարևոր հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու համար։ Նա նշել է, որ հնարավորության դեպքում իր ամբողջ փորձն ու ձեռք բերած հմտությունները կծառայեցնի հանձնաժողովի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար։ Թեկնածուն հակիրճ ներկայացրել է իր տեսլականը՝ ընդգծելով, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև գործընկերային հարաբերությունների խորացումն ու հետագա զարգացումը։

Հարություն Հարությունյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։