Դուք չեք որոշում՝ առողջապահությունից պատկերացում ունեմ, թե ոչ, թոքաբան պետք է լինե՞ի, որ առաջադրվեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պարզաբանելով առանց բժշկական կրթություն ունենալու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու հետ կապված լրագրողների հարցերին:
«Պարտավոր չէ ունենալ բժշկական մասնագիտություն, որևէ տեղ նման բան գրված չկա, և հիշելով, թե նախկինում ովքեր են գլխավորել հանձնաժողովը, որևէ մեկը բժիշկ չի եղել: Այս իմաստով հանձնաժողովի նախագահը հիմնականում համակարգում է հանձնաժողովի աշխատանքները, դրա համար էլ օրենքում նման կետ գրված չէ, որ որևէ հանձնաժողովի նախագահ պարտավոր է լինել մասնագետ։
Համենայն դեպս, եթե խոսում ենք մասնագիտական տեսանկյունից, բժիշկ լինելը Ազգային ժողովի ներքին աշխատանքների վրա էական ազդեցություն դերակատարում չի կարող ունենալ, բայց առողջապահության մասնագետ լինելը իհարկե ցանկալի է, և այս իմաստով այս ընթացքում ես հասցրել եմ այդ կրթությունը ստանալ, կարծում եմ, որ նաև երկու գումարումներում այդ հանձնաժողովում աշխատանքային փորձերը տալիս են այդ հնարավորությունը: Հասցրել եմ ընդունվել և ավարտել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական ծրագիրը»,- նշել է Բադալյանը:
Անդրադառնալով իր առողջապահական գիտելիքների մասին լրագրողի հարցին՝ Բադալյանը պատասխանեց. «Առաջին հերթին դուք չեք, որ կորոշեք ես պատկերացում ունեմ առողջապահական գիտելիքներից, թե ոչ, ես պետք է լինեմ էնդոկրինոլոգ, թե՞ ասենք թոքաբան, թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա»:
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը երեկ ընտրվեց Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախ










