Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի մասով մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ․ մենք այստեղ ենք փոփոխություն իրականացնելու, այն ձեր իշխանության հեռացման մասին է. Ղահրամանյանը՝ ՔՊ-ին


Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի մասով մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ․ մենք այստեղ ենք փոփոխություն իրականացնելու, այն ձեր իշխանության հեռացման մասին է. Ղահրամանյանը՝ ՔՊ-ին
Օգոստոս 21 15:51 2026

Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի մասով մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ, մենք այստեղ ենք փոփոխություն իրականացնելու, այն ձեր իշխանության հեռացման մասին է: Այս մասին ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների քննարկման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:

 

 

««Ուժեղ Հայաստանը» խորհրդարան է եկել որպես ընդդիմություն, որևէ կերպ, որևէ չափով, որևէ դեպքում ՔՊ-ական իշխանության քաղաքականության պատասխանատվությունը չի կրելու, չի կրում և չի պատրաստվում որևէ դեպքում կրել:

 

Մի կարևոր շեշտադրում ևս՝ պարոն Հարությունյան, ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի մասով մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ և մեր օրակարգը շարունակում է մնալ անփոփոխ: Մենք այստեղ ենք մեծ փոփոխություն իրականացնելու համար, որը հենց ձեր իշխանության հեռացման մասին է»,- նշել է Ղահրամանյանը:

 

ԱԺ ամբիոնից ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիանա Մանուկյանն էլ իր հերթին շեշտել է, որ վերոնիշյալ հանձնաժողովը խորհրդարանի ամենաառանցքային հանձնաժողովներից մեկն է և բազմաթիվ են ժողովրդավարական երկրները, որտեղ ամենաառանցքային հանձնաժողովների նախագահությունը վերապահվում է ընդդիմությանը. «Դրանով հենց արտահայտվում է արդյունավետ, թափանցիկ, խորհրդարանական վերահսկողությունը, ինչի հույսը և փորձեցի ունենալ նաև ես»,- ասել է նա: