Դատավոր Դավիթ Բալայանը որևէ խափանման միջոց չկիրառեց «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ։
Չալաբյանին անհապաղ ազատ արձակեցին դատարանից։
Հիշեցնենք, որ հանրային մեղադրողը պահանջել էր, որպեսզի Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվի ևս երկու ամսով:
Չալաբյանին մեղադրանք էր առաջադրվել, իբր թե, ընտրողների ընտրական իրավունքին խnչընդոտելու նախապատրաստության համար:










