ՀՀ ներդրումային միջավայրը լուրջ հարցեր է առաջացնում, Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Մանուկյանը, ով այսօր առաջադրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
«Ոչ միայն օտարերկրյա կապիտալով բանկերը գնացին, այլ ընդհանրապես ՀՀ ներդրումային միջավայրը լուրջ հարցեր է առաջացնում։ Օրինակ՝ վերջին տարում նվազել են ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ հասնելով 91 մլն դոլարի»,- հայտարարել է Լիաննա Մանուկյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմանը՝ ՀՀ-ի բանկերում օտարերկրյա կապիտալի կրճատման մասին։
Մանուկյանի գնահատմամբ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը բացասական ազդակ է նաև օտարերկրյա ներդրողների համար։










