Անիմաստ ժամանակ ենք ծախսում այս «չապացույցների» վրա․ Հովհաննես Խուդոյան


Անիմաստ ժամանակ ենք ծախսում այս «չապացույցների» վրա․ Հովհաննես Խուդոյան
Օգոստոս 20 19:24 2026

«Կարո՞ղ տպավորություն լինի ու իրականում  այդպես է, որ անիմաստ ժամանակ ենք ծախսում այս «չապացույցների» վրա, որը ոչ մի բանի չի վերաբերում, բայց, կոնկրետ էս տեսանյութի ուսումնասիրությունից հասկանում ենք՝ միակ կարևոր բանը քննության որակն է»,- այս մասին Բագրատ Սրբազանի և  մյուս՝  «17 արդարների» գործով հերթական դատական նիստին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նրա մանրամասնեց, թե քննչական գործողության ընթացքում ի՞նչ պետք է անի քննիչը։

«Մի տոպրակ են բերել, պետք է բացի, մեջից հանի ինչ-որ մեջը կա, ինչ տեսնում է դրա մեջ, նկարագրի,հետո՝ փակի, դնի տեղը։ Այնտեղ այլ բան փնտրելու, փորձագետի եզրակացություն փնտրելու, դրա հետ համադրելու, որ հանկարծ սխալ չլինի, ընթացակարգ գոյություն չունի և տրամաբանություն էլ չկա դրա մեջ, որովհետև ինքը այս ապացույցը ստեղծում է՝ վաղը,մյուս օրը համադրել այդ նույն փորձագետի եզրակացության հետ՝ կան արդյոք  թերություններ կամ ինչ-որ անհասկանալի բաներ, թե չկան։ Այս գործողություն ուղղակի ձևական ընթացակարգ է , բայց սրանից մենք նաև հասկանում ենք, թե ո՞նց կարող է ստացված լինի, որ նույն Մնոյանը արձանագրած լինի ձայնային արձանագրության մեջ չեղած մի բան, որը վերաբերում է «գյուլելու» ձայնագրությանը։ Լսեցիք արձանագրությունը և ձայնագրությունը իրար համապատասխանում են։ Սա ընդհանուր առմամբ ցույց է տալիս քրեական գործի որակը»։

Փաստաբանը նար միջնորդեց Մովսես Շարբաթյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառված՝ շաբաթական 2 անգամ ներկայանալ՝ ստորագրելու համար, առողջական խնդիրների բերումով 10 օր պետք է ստացիոնար բուժում ստանա հիվանդանոցում։

Խուդոյանը միջնորդեց  սահմանափակումը նախատեսել շաբաթական 1 օրով և չներկայանալու դեպքում՝ դատարանն ի գիտություն ընդունի, որ տևական ժամանակ հիվանդանոցում է գտնվելու։