Պետք է պարզվի, թե զինվորները ինչու էին դրսում. Փաշինյանը՝ Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների մասին


Պետք է պարզվի, թե զինվորները ինչու էին դրսում. Փաշինյանը՝ Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների մասին
Օգոստոս 20 18:41 2026

«Երեկ էլ միջադեպ ենք ունեցել բանակում. շահագործման ոչ ենթակա մեքենայով վրաերթի են ենթարկվել զինվորներ, որոնցից մեկը, ցավոք, զոհվել է»,-կառավարության սրահում կազմակերպած ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Այս դեպքը կրկին ցույց է տալիս, թե որքան համակարգային բնույթ ունեն մեր խնդիրները։ Սկզբում շահագործման համար ոչ պիտանի տեխնիկան բեռնում են, հետո դրանով դուրս են գալիս ճանապարհ, և արդյունքում նման բան է տեղի ունենում։ Տեխնիկայի դուրսբերման բոլոր հանգամանքներն ու պատճառները պետք է մանրամասն քննվեն»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև ասաց, թե՝ պետք է պարզվի, թե զինվորները ինչու էին դրսում։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։