«Համաշխարհային ամոթ է, մեր ամոթն է, խայտառակություն է»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով եկեղեցու դեմ իշխանության քայլերին։
Ինչ վերաբերում է նրան, որ նոր կառավարության ծրագրով պետք է «ապահովվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն», Սամվել Կարապետյանն ասաց. «Իրենք կհասցնեն միայն իրենց բարենորոգել։ Իրենց պլաններով հազիվ դա հասցնեն։ Փառք Աստծո, այն մնացածը չեն հասցնի»։
Անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, որ ՌԴ-ից աջակցություն ունի, նա պատասխանեց. «Ես հարգանք ունեմ Ռուսաստանում և Հայաստանում, թող իրենք մտածեն, որ իրենց տներում հարգանք չունեն»։










