«Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի, դրա համար չպետք է թողնենք»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։
Նա շարունակեց. «Եթե հողերը հանձնելով հռչակենք հանրապետություններ՝ կգանք ու կհասնենք Լոռվան»։ Սամվել Կարապետյանն ասաց, որ իր հայտնած գաղտնի պլանի հետ կապված այլ ուժերի հետ հանդիպում պետք չէ։
«Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու։ Արդյունքները, ինձ թվում է, շուտով կլինի»,- նշեց նա։
վան»։










